11 ապրիլի 2018 - 13:04 AMT
ԶԼՄ. Նեյմարը դժգոհ է ՊՍԺ Տուխելի տեղափոխվելուց

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տպավորված չէ այն հանգամանքով, որ ակումբը գլխավորելու է գերամանցի մարզիչ Թոմաս Տուխելը: Բրազիլացին վստահ չէ, որ ՊՍԺ-ն ճիշտ որոշում է կայացրել՝ հաշվի առնելով Տուխելի համեստ հաջողությունները տիտղոսների նվաճման առումով, գրում է Eurosport-ը Don Balon-ի վրա հղումով:

Բրազիլացի ֆուտբոլիստը հուսով էր, որ ակումբի սեփականատերերը կհրավիրեն Անտոնիո Կոնտեին, Ժոզե Մոուրինյոյին, Յուրգեն Կլոպին կամ Յոահիմ Լյովին:

Տուխելը կգլխավորի ՊՍԺ-ն 2017/18 խաղաշրջանի ավարտին: Միակ տիտղոսը, որ հաջողվել է նվաճել գերմանացի մասնագետին իր կարիերայի ընթացքում Գերմանիայի գավաթն է 2016/17 խաղաշրջանում: