12 ապրիլի 2018 - 11:49 AMT
550 մլն դրամ «Զվարթնոց»-Արգավանդ ճանապարհի բարեկարգմանը

«Զվարթնոց» օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 550 մլն դրամ:

Նշվում է, որ ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդհանուր աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է մոտ 812 մլն դրամ:

Ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանձնարարել էր բարեկարգել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհը:«2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էինք քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես՝ հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը»,- նշել էր նա: