12 ապրիլի 2018 - 17:00 AMT
Երևանում գվինեացին թալանել է օմանցուն

Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին թալանել է Երևանում Օմանի քաղացացուն։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, համապատասխան ահազանգն իրավապահները ստացել են ապրիլի 12-ի վաղ առավոտյան։ Օմանցուց, իր հայտնած տեղեկությունների համաձայն, գողացվել է փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։

Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Անայուինին։

Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։ Դեպքի մանրամասները ոստիկանությունը խոստանում է ներկայացնել ավելի ուշ։