Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան առաջիկայում կլքի ակումբն ու Չինաստան կմեկնի:
Ըստ Catalunya Radio-ի, ֆուտբոլիստը 3-ամյա պայմանագիր կկնքի չինական «Տյանցզին Ցյուանցզյանի» հետ, որտեղ հանդես են գալիս Ալեշանդրե Պատոն և Աքսել Վիտսելը: Կողմերի ցանկության դեպքում Ինյեստան կստանա պայմանագիրը ևս 1 տարով երկարացնելու իրավունք, իսկ Չինաստան մեկնելու համար 37 մլն եվրո կստանա:
ՉԼ շրջանակում «Ռոմայի» հետ խաղում Անդրեսն ակնարկել է, որ այդ հանդիպումը, հավանաբար, իր վերջին խաղը կլինի ակումբում, հայտնում է Eurosport-ը:
Ինյեստան «Բարսելոնայում» է 2002-ից, իսկ ակումբի համակարգում է 1996-ից: 2017-ի հոկտեմբերին Անդրեսը ցմահ պայմանագիր է կնքել կատալոնացիների հետ: