13 ապրիլի 2018 - 14:18 AMT
Տավուշում ականի պայթյունից 3 մարդ է վիրավորվել

Ապրիլի 12-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղի տարածքում ականի պայթյունից երեք քաղաքացի է վիրավորվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց «Այգեձոր առողջության կենտրոնի» տնօրեն Մուրադ Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ, տուժածները Այգեձորի բնակիչներ են: Կենտրոնի աշխատակիցները դեպքի վայրում առաջին բուժօգնություն են ցույց տվել նրանց՝ անշարժացրել և ցավազրկել են:

«Պայթյունի արդյունքում ամպուտացվել է բնակիչներից մեկի ոտնաթաթը, մյուսի` նախաբազուկը, և երրորդի կրունկն է վնասվել: Առաջին բուժօնգնության ցուցաբերումից անմիջապես հետո նրանք տեղափոխվել են Բերդի հիվանդանոց», - ասաց Մուրադյանը: