13 ապրիլի 2018 - 14:36 AMT
Մայիսի 9-ին «Անմահ գունդ» քայլերթը կանցկացվի

Մայիսի 9-ին՝ ժամը 13.00, Ազատության հրապարակից կմեկնարկի «Անմահ գունդ» խորագրով քայլերթը։ Քայլերթի մասնակիցները բարձրացնելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները։

Քայլերթն Ազատության հրապարակից կշարունակվի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, որից հետո՝ կանցնի Վազգեն Սարգսյան փողոցով և կավարտվի տոնական համերգով։

Քայլերթի կազմակերպիչներն են «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ակցիային մասնակցել ցանկացողները, ինչպես նաև նկարների փայտե շտանդարտների պատրաստման հարցերով կարող են դիմել «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին։