2018 թվականի առաջին եռամսյակում 3-րդ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրումն աճել է 168%-ով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13.768 մեքենա, ինչը 8633-ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Երեք ամսում ներկրված մեքենաների մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե 8,86 մլրդ դրամի մուտք է ապահովվել ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 3,18 մլրդ դրամի դիմաց:
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել: