13 ապրիլի 2018 - 14:52 AMT
«Իմ քայլի» անդամները հասել են Երևան. Շարժվում են դեպի Ազատության հրապարակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները հասել են Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից այժմ Ազատության պողոտայովշարժվում են դեպի Ազատության հրապարակ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ազատության հրապարակում ապրիլի 13-ից 17-ը ներառյալ ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ կկազմակերպի՝ ըննդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: