13 ապրիլի 2018 - 15:53 AMT
ՉԼ կիսաեզրափակչի զույգերը հայտնի են. «Ռեալ»- «Բավարիա», «Լիվերպուլ»- «Ռոմա»

Շվեյցարական Նիոնում տեղի է ունեցել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Մադրիդի «Ռեալը» կհանդիպի գերմանական«Բավարիայի» հետ, իսկ անգլիական «Լիվերպուլը»՝ իտալական «Ռոմայի»:

Առաջին խաղերը կանցկացվեն ապրիլի 24-ին և 25-ին, երկրորդ հանդիպումները՝ մայիսի 1-ին և 2-ին, հայտնում է Eurosport-ը:

2017/18 խաղաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Կիևի Օլիմպիական մարզադաշտում մայիսի 26-ին: