13 ապրիլի 2018 - 16:42 AMT
ՀՀ 21 մարզիկ մասնակցում է սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատենիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը, որին ի թիվս 25 երկրների 290 մարզիկների մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 1998-2001թթ. ծնված ուժեղագույն սամբիստները:

Հայկական պատվիրակությունը Պրահա է ժամանել բավականին ներկայացուցչական կազմով՝ 21 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Միքայել Հայրապետյանը:

Ապրիլի 13-ին կմրցեն մարզիկներից վեցը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: