28 մարտի 2008 - 15:34 AMT
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին քննարկվելու է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին ապրիլի 14-18 Ստրասբուգում քննարկվելու է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, նաեւ քննարկվելու է իրադրությունը Մերձավոր Արեւելքում: Սպասվում է, որ նստաշրջանի ընթացքում զեկույցներով են հանդես գալու ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Կուշներն ու Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչը: