Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 3300 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հստակորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: