16 ապրիլի 2018 - 10:23 AMT
Մետրոյի գնացքները «Բաղրամյան» կայարանում չեն կանգնի

Մետրոյի գնացքները «Բաղրամյան» կայարանում չեն կանգնի: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը, դա «պայմանավորված է շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով»:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել են Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։