16 ապրիլի 2018 - 10:29 AMT
Հերացու վրա Mercedes-Benz-ի վարորդն ու ուղևորները հարձակվել են ցուցարարների վրա

Հերացի փողոցում բախում է տեղի ունեցել՝ Mercedes-Benz մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևորները հարձակվել են ցուցարարների վրա, հայհոյել և ճեղքել «պատը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել են Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։

Ընդդիմությանը հաջողվել է փակել նաև Հերացու խաչմերուկը։ Ցուցարարները փակել են նաև Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Իսկ Աբովյակ-Կորյուն խաչմերուկում ուսանողներին է միացել դերասան Հայկ Մարությանը։ Մյասնիկյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։