16 ապրիլի 2018 - 10:42 AMT
Մոտ մեկ տասնյակ ակտիվիստ բերման է ենթարկվել

Երևանի Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստների՝ մոտ 10 հոգու: Ցուցարարները, նստելով գետնին, փակել էին փողոցը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել են Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։Ցուցարարները փակել են նաև Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Մյասնիկյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։

Mercedes-Benz մակնիշի մեքենան Հերացի փողոցում հարձակվել է ցուցարարների վրա: Մեքենայի վարորդն ու ուղևորները հարձակվել են ցուցարարների վրա, հայհոյել և ճեղքել «պատը»: