16 ապրիլի 2018 - 11:08 AMT
Գյումրիում ընդդիմադիրները շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը

Գյումրիում ընդդիմադիրները արգելափակել են Շիրակի մարզպետարան տանող ճանապարհը՝ Գ. Նժդեհ փողոցը, ի աջակցություն Երևանում ընդդիմության բողոքի ակցիաների: Այս մասին հայտնում է GALA TV-ն:

Փակ է Շիրակի մարզպետարանը:

Այս պահին քաղաքացիներ են հավաքվում մարզպետարանի դիմաց: Ոստիկաններն այլընտրանքային ճանապարհ են բացել, որից օգտվում են վարորդները:

Կարևորագույն իրադարձությունները՝ Pan-ի թարմացվող լրահոսում: