16 ապրիլի 2018 - 13:34 AMT
Հայազգի մարզիկն արծաթ է նվաճել Բաքվում

ՌԴ-ն ներկայացնող Սերգեյ Ազարյանը երկրորդ տեղն է գրավել Բաքվում կայացած ցանցացատկի (բատուտի) սինխրոն ցատկերի Եվրոպայի առաջնությունում: Նա 51,100 միավոր է վաստակել և արծաթե մեդալ նվաճել հայտնում է championat.com-ը:

Հաղթանակ են տարել բելառուսներ Օլեգ Ռյաբցևն ու Վլադիսլավ Գոնչարովը: Կանաnց շրջանում ոսկի են նվաճել բելառուսներ Մարիա Մակարինսկայան և Աննա Գոնչարովան, գրում է Championat.com-ը:

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության փակումը: