16 ապրիլի 2018 - 14:04 AMT
Գյումրիում ընդդիմադիրներն ավտոերթ և իրազեկման արշավ են անցկացնում

Գյումրիում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիրները ավտոերթ են իրականացնում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ցույցի մասնկացներից Լևոն Իգիթյանը:

Նա ասաց, որ այժմ հանրապետության երկրորդ քաղաքի կրթական հաստատթյուններում իրազեկման արշավ են իրականացնում: Իսկ ժամը 15:00-ին ցուցարարները մտադիր են հավաքվել Թատերական հրապարակում՝ հետագա գործողությունների ծրագրավորման նպատակով:

Կարևորագույն իրադարձությունները՝ Pan-ի թարմացվող լրահոսում:

Ավելի վաղ,Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել էր քաղաքի հիմնական ճանապարհային հանգույցները: