16 ապրիլի 2018 - 14:29 AMT
Կարգին Հայկո. Տեսնելով բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդներին՝ հուզվել եմ

Ֆրանսիայի հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցում է նաև դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն:

Նա ցուցարարների առջև իր ելույթում ասել է, որ տեսնելով երիտասարդների ինքնաբուխ շարժումը հուզվել է:

«Ես զարմացած եմ, որովհետև, անկախ մեկը մյուսից ամեն մեկը իր տեղում ինչ-որ բան է արել։ Երբ ես գնացի Երիտասարդական մետրոյի մոտ և տեսա այն ջահելությանը, որն ինքնաբուխ դուրս է եկել քաղաքացիական ահնազանդություն ցույց տալու, աչքերս լցվել էին, որովհետև իրականում հենց նրանք են մեր ապագան: Վաղն իրենք են կերտելու մեր երկրի պատմությունը», - ասել է Մարությանը:

Կարևորագույն իրադարձությունները՝ Pan-ի թարմացվող լրահոսում:

Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել էր քաղաքի հիմնական ճանապարհային հանգույցները: