«Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Ֆրանսիական հրապարակից շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք: Ոստիկանները երկաթյա արգելապատնեշներ են տեղադրել Բաղրամյան պողոտայի սկզբում, պատնեշ կազմել:
17:38 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 19:00-ին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կմեկնարկի հանրահավաքը:
17։34 ԵԼՔ դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը միացել են ցույցին:
17:30 Փաշինյանը դուրս եկավ Նաիրի Բ/Կ-ից և միացավ Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակողներին:
17:07 Փաշինյանը Նաիրի ԲԿ-ում լրագրողներին հայտնել է, որ շուտով միանալու է ցուցարարներին: Նա ասել է, որ իր աչքը վնասվել է ձայնային նռանակից, և կոչ է արել ոստիկանությանը չկիրառել այդ միջոցը ցուցարարների դեմ: նա հավելել է, որ Մարտի 1-ի զոհերից Համլետ Թադևոսյանը, ամենայն հավանականությամվ, հենց ձայնային նռնակից է զոհվել:
16:43 Տուժել է երեք ոստիկան, նրանք Նաիրի ԲԿ-ում են:
16:29 Շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է, և որ նա շուտով Բաղրամյան պողոտայում կմիանա ցուցարարներին:
16։08 Ոստիկանությունը դիմել է Փաշինյանին․ «Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը: Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:
16:07 Նիկոլ Փաշինյանին ՆԱԻՐԻ Բ/Կ են տեղափոխել, հայտնում է aysor.am-ը:
16:05 Ցուցարարներն ու ոստիկանները կատարում են Հայաստանի հիմնը: Իրավիճակը հանդարտվել է:
16:00 Ոստիկանները ցուցադրաբար հանեցին հակագազային դիմակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գազ չկիրառել ցուցարարների նկատմամբ, իսկ ցուցարարներն էլ իրենց հերթին մի քանի քայլ պետք է նահանջեն:
15:53 Ոստիկանությունը նախազգուշացրել է ցուցարարներին, որ ցույցը ցրելու որոշում կա: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի տեղեկություններով, ոստիկանները մեկուսացրել են Նիկոլ Փաշինյանին:
15:50 Ոստիկանները հակագազային դիմակներ են հագնում:
15:43 Ոստիկանները նորից վերականգնեցին փշալարը, քաղաքացիների շրջանում տուժածներ կան
15:35 Մեկ քաղաքացի վնասվածք է ստացել: Ոստիկանական պատնեշի հետևում քաղաքացիներ կան. ոստիկանները երկու կողմից ցուցարարներով են շրջափակված:
15:31 Նիկոլ Փաշինյանն այժմ է ձեռքերով է փորձում հեռացնելփշալարերը: Ոստիկանությունը գազ կիրառեց:
15:27 Նիկոլ Փաշինյանը փայտի կտորով փորձում է հեռացնել փշալարերը:
15:23 Ցուցարարները հաղթահարել են երկաթյա արգելապատնեշները, հասել փշալարերի մոտ:
15:20 Բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարների միջև: Փշալար է անցկացվել Բաղրամյան պողոտայի վրա:
15:17 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում է՝ պատգամավոր Փաշինյանին, Նազարյանին, Միրզոյանին ու Միքայելյանին կանցկացնի ներս, բայց բացել ոստիկանների կազմած բարիկադները չի կարող: Փաշինյանն ասում է՝ ինքն է ընտրելու, որտեղից անցնի ներս:
15:15 Նիկոլ Փաշինյանն այժմ բանակցում էՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ ԱԺ մուտք գործելու համար: