Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, որը ղեկավարում է Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին:
«Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։ Տուժել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: