Ապրիլի 17-ին վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանության բաժանմունքներ է բերվել 29 քաղաքացի։
Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Առավոտյան ոստիկանների կողմից ուսանողներ էին բաժանմունք տարվել Աբովյան փողոցից՝ Իսահակյանի արձանի մերձակայքից, ինչպես նաև Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից։
Ընդդիմությունը 5-րդ օրն անընդմեջ ցույցեր է անցկացնում մայրաքաղաքում՝ փորձելով կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Սարգսյանի թեկնածությունը քվեարկության է դրվելու ԱԺ-ում ապրիլի 17-ին ժամը 12։00-ին։