17 ապրիլի 2018 - 11:44 AMT
Իջևանում ցուցարարները փակել են կենտրոնական փողոցներից մեկը

Իջևանում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը և երթ են իրականացնում: Այս մասին Facebook-ում ուղիղ հեռարձակմամբ հայտնում է օգտատեր Անդրանիկ խաչատրյանը:

Մարդաշատ բողոքի ակցիաներ են իրականցվում նաև հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Նախօրեին ցույցերին միացել էր նաև Վանաձորը:

Ապրիլի 13-ից մեկնարկել է «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: