17 ապրիլի 2018 - 11:59 AMT
ԱԺ-ում մեկնաբանում են Սարգսյանի առաջադրումը (Թարմացվող)

ՀՀ ԱԺ-ում սկսվում է հատուկ նիստը, որի ընթացքում պիտի ընտրվի ՀՀ նոր վարչապետը։ Միակ թեկնածուն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Վերջինս ստացել է իշխող ՀՀԿ ու ՀՅԴ կուսակցությունների աջակցությունը։ Ծառուկյան դաշինքի պատգամավորները քվեարկելու են ըստ սեփական հայեցողության։ ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու, դաշինքի ՔՊ-ական պատգամավորները մասնակցում են Սարգսյանի վարչապետությունը կանխել փորձող ցույցերին։

Քվեարկությունը բաց է լինելու։

16։22 «Քննադատական ելույթներում շատ ելույթներ կան, որ նվազագույնը արդար չեն», - ասում է Սերժ Սարգսյանը։ Նա չի մեկնաբանում դրանք՝ ասելով, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա, միայն նշում է, որ ընդդիմադիրները մեւբերում են համատեքստից հանված ծխոստումներ ու որակվում չկատարված, սելեկտիվ են մեջբերում ու տնտեսաակն ցուցանիշները։ Դա արվում է վարչապետի թեկնածուին սևացնելու համար, համոզված է նա։

16։17 Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց պատկերացնել՝ ինչ կանեին ուժայինները եթե զարգացած երկրներում, եթե ցուցարարները ներխուժեին ռադիո, ուսհաստատություններ, ջարդեին ապակիներ և հայհոյեին ոստիկաններին։ «Տեղում կտեսնեին դատաստանը», - նշեց նա, գովելով ոստիկանների, իր խոսքով, հանդարտ պահվածքը։

16։07 «Ժողովուրդը ուզում է 3 հիմնական բան ՝ անվտանգություն, աշխատանք և արդարություն։ Վերջին 2-ի հետ մեր երկրում լուրջ խնդիր կա, որն էլ ծնում է մյուս պրոբլեմները», - ասում է «Ծառուկյան» դաշինքի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ու սկսում մեջբերել դաշինքի նախընտրական ծրագիրը։ Վերջում էլ նշում՝ դաշինքը քվեարկելու է ազատ ռեժիմով։

15։40 Արմեն Աշոտյանը գովում է ոչ միայն Սերժ Սարգսյանին այլ նաև ԵԼՔ-ի ելույթները․ «Ձեզ պետք է շնորհակալ լինեք՝ դուք կատարել եք քաղաքակիրթ քաղաքական համակարգ կայացնելու կարևորագույն քայլը․․․կա գին, որը դրա համար պիտի վճարվի, բայց քաղաքական համակարգի կայացման տեսանկյունից մեծ գործ եք արել»

15:10 «Կառավարությունների ու իշխանության համար պատասխանատվության հիմնական գործոնը կայութնության պահպանում է, կայուն զարգացման ապահովումը», - ասում է ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

14։59 ԵԼՔ-ից Մանե Թանդիլյանը թվարկում է Սարգսյանի խոստումները 2008 վթականին․ հասարակական տրանսպորտի արդիականացում, բարեփոխված պետական համակարգ, ատոմակայան, «Հյուսիս-Հարավ» ճանապարհ, բոլոր առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրել և այլն, մեկնաբանելով, որ դրանք չեն կատարվում։ «Եթե ես լինեի ձեզ փոխարեն, թերևս, կկատարեի ձեր վերջին խոստումը՝ ես, Սերժ Սարգսյանս, չեմ հավակնի վարչապետի պաշտոնին։ Ձեր իրավաբանները կկարողանան բացատրել այդ բառախախը, բայց ձեր հեղինակությունը սա չի փրկի», - ասում է նա։

14:30 Ելույթ է ունենում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Առաջին անգամ վեց տարում, իմ պատգամավոր լինելուց ի վեր, Սերժ Սարգսյանն այստեղ է, և վերջապես կարող ենք հարցեր տալ նրան: Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ցույց են տալիս Ձեր նկարը, պրն. Սարգսյան: Ձեզ պետք է խնդրենք, որ դուք բարեփոխում չանեք, ինչքան արել եք, այդքան ՀՀ-ն ռեգրես է ապրել: Խնդիրն այն է, որ բոլորը գիտեն որ դուք ոչինչ չենք փոխելու, ոչ մի բան: Մարդիկ գիտեն, ու ես վստահ եմ, որ Դուք Էդիկ Նալբանդյանին նշանակելու եք ԱԳ նախարար, մարդ, ով ձախողել է երկրի արտաքին քաղաքականությունը», - ասել է Մարուքյանը:

13:56 ԵԼՔ խմբակցության պատգամվոր Արամ Սարգսյանն իր ելույթում կոչ է արել ՀՀԿ-ականներին հիշել իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի մյուս կարևոր խոսքերը ևս:

«Դե ասեք՝ չենք տվել 10.000 դրամ, կարող եք ասել, բայց դրանից բա՞ն է փոխվում: Ասում էիք, որ անվստահության պատերը կոտրել է պետք: Կոտրե՞լ եք, անվստահությունը այդ շենքի պատերի տակ է: Ասում եք՝ ուզում են փոխանցել իմ փորձը, այսքան տարի ինչո՞ւ չեք փորձել: Դուք երրորդ ժամկետով կառավարելու որոշումը կայացրել եք ոչ թե նրա համար, որ Ձեր կուսակցականներն են խնդրել, այլ քանի որ ԵԱՏՄ Ձեր մյուս գործընկերները չեն փոխվում, իսկ Դուք համարել եք, որ իրենցից չեք տարբերվում», - ասել է Արամ Սարգսյանը՝ դիմելով ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:

13։45 Փոխխոսնակ Շարմազանովն արտահերթ ելույթով է հանդես գալիս․ «Մենք ընդամենը պետք է արձանագրենք այն իրողությունը, որն արձանագրվել է մեկ տարի առաջ մեր հանրության տված քվեով»։ «Շատ կարևոր է, ով է նավապետը, որովհետև շատ դեպքերում նավում նստածները չեն կարող ամեն րոպե իմանան, լողում»,- ասում է նա։

13։29 Զեյնալյանը «Զիբիլիքսի» գործն է հիշեցնում ու ասում, ասում, որ կալանքների մասով կա ՄԻՊ որոշում, որն անարդար է ճանաչում գործերի 95%-ի հանդեպ կալանքի որոշում կայացնելը, նշում, որ տան մասով հարցը հենց կառավարությունից այն վերցնելն է։ Սարգսյանը պատմում է, որ այսպես կոչված «կառավարական դաչայի» տարածքում վարչապետն ու ԱԺ խոսնակը իրենց հասանելիք տները չեն վերցրել, իսկ իր կողմից տուն այնտեղ վերցնելը նաև պետական պահպանության նկատառումներով էր։

13։21 Արտակ Զեյնալյան, ԵԼՔ դաշինք․ միանգամից մի քանի հարց է հնչեցնում՝ խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ընտրակաշառքի շնորհիվ, ինչպիսի՞ գնահատական ունեք այս կարծիքի վերաբերյալ և ինչ եք անում, որ համերաշխության մթնոլորտ լինի ու այսօրվա եպս ընդվզումներ չլինեն։ Երկրում եղե՞լ են կամ առկա՞ են քաղաքական, գաղափարական հայացքներով պայմանավորված հետապնդումներ։ Քրգործեով կալանքների վրա ունեցե»լ եք ազդեցություն թե ոչ՝ հաշվի առնելով, որ դեպքերի 95%-ը քննիչների օգտին է։ Արդյո՞ք ստորագրել եք որպես նախագահ այն որոշումը, որով կառավաության ամառանոցը հանձնվում է ձեզ։ Շուրջ 350 հազար վարորդական իրավունքի առկայության պայմաններում ինչպե՞ս եք վերաբերվում 2 մլն տուգանք գրվելուն։

«Ես ի վիճակի՞ եմ պատասխանել 6 հարցի», - ասում է Սարգսյանը։ Նա մերժում է համատարած ընտրակաշառքի մեղադրանքները, հղվելով միջազգային կառույցների գնահատականին, Չի բացառում, որ «բագերգործության» անվան տակ նման դեպքեր լինեն, սակայն չի կարծում, որ դրանք ազդել են արդյունքի վրա։ Դատավճիռների մասով, Սարգսյանը պնդում է, որ դատարանների վերաբերմունքը որոշ դեպքերում անգամ ավելի մեղմ է եղել, քան պիտի լիներ։

«Ինչ վերաբերվում է ինձ առանձնատուն հատկացնելուն, ապա այս շենքում է օրենքը ընդունվել, օրենքից օգտվել են նախորդ 2 նախագահները, և ես էլ եմ օգտվել։ Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, իսկ եթե հարցնում են՝ պիտի շնորհավորեք, որովհետև ես էլ ունեցա տուն Երևանում», - ասում է Սարգսյանը։

12։55 Պետրոսյանը հակադարձում է․ եթե այդ թվերն իսկապես իրական են, ինչու են մարդիկ արտագաղթում, և մի քանի մասնագիտություն ունեցող մասնագետը տոնավաճառում շոր վաճառում

Սարգսյանը խորհուրդ է տալիս հավատալ իր թվերին, որոնք ասում է՝ հղվելով վիճպետկոմիտեին։ Արտագաղթի հիմնական պատճառն այն է, որ 5-6 անգամ յետ ենք բարեկեցիկ երկրներին։

«Արտագաղթի բաղզմաթիվ պատճառներ կան, որոնց մասին բաց խոսելը մինչև վերջ նպատակահարմար չէ»։ Նա նշում է, որ իրեն կմեղադրեն այս խոսքերի համար, սակայն միշտ հանգամանքներ կան, որոնք պիտի զգուշացնեն ամեն ինչ հրապարակայնորեն ասելուց, քանի որ ԱԺ նիստը ոչ միայն բարեկամներ են դիտում։

12։48 Գևորգ Պետրոսյան, «Ծառուկյան» դաշինք․ Կա իրավական, քաղաքական, սոցիալական, անվտանգության խնդիր։ Եթե 10 տարիների ընթացքում այս խնդիրները կան, մեզ և հասարակությոանը հետաքրքրում է՝ ո՞րն է երախշխիքը, որ լուծելու եք խնդիրը գերվարչապետական պայմաններում։

Ամենաարյունահոսող վերքն արտագաղթ է, որը բնորոշ է ոչ միայն նախկին խորհրդային երկրներին, այլ նաև Արևմտյան Եվրոպային, սակայն մեր դեպքում կարող է հասնել կետի, երբ բավարար չլինի սահմանի պաշտպանությանը, ու սա նաև հակառակորդների ցանկությունն է։ Սարգսյանը թվեր է բերում․ ՀՆԱ-ն 2007-ի սկզբին 2,656 տրլն դրամ էր, 2017-ի ավարտին՝ 5,580 տրլն։ ԱՄՆ դոլարով 6,385 մլրդ-ից հասել է 11,560 մլն դոլարի։ 1 շնչին ՀՆԱ՝ 2042 դոլարից 3880 դոլար։ «Մի ցուցնիշ հատուկ ուզում եմ ընդգծել․ 2007 թվականին ՀՀ առևտրային բանկերում եղել են ֆիզանձանց կողմից 143,6 միլիարդ դրամ ավանդներ։ 2018 թ․ հունվարի 1-ի դրությամբ այդ ավանդների թիվը 1,553 տրիլիոն դրամ է, այսինքն մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են։ Եվ որպեսզի չխոսան այն մասին, որ միայն հարուստներն են փող դնում, նշեմ, որ դրանց ճնշող մեծամասնությունը մինչև 7 մլն դրամ ավանդներն են։ 1 մլն ՀՀ քաղաքացի ունի ավանդ»։ 2007 թվականի հունվարի 1-ին 333 հազար ավտոմեքենա կար, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 616 հազար ավտոմեքենա։

12։43 Կարեն Բեքարյան․ ինչպիսին է ԼՂ հակամարչտության բանակցությունների ապագան։

Սարգսյան․ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի կակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի հայկական կողմի համար։ Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կայունություն ունենան, հիմք հանդիսանան բանակցությունների հաջողության համար։ Բանակցությունները կարող են ակտվիվանալ, եթե Բաքուն դեն նետի այն պատկերացումը, որ փոխզիջումը նշանակում է հայկական կողմերի միակողմանի զիջումներ։

12։37 Սարգսյանը հարցերի է պատասխանում։ Սամվել Նիկոյանը հարց է տալիս ապրիլյան պատերազմի մասին․ Ինչի՞ հասավ Բաքուն ու որոնք են Ապրիլյանի դասերը։ Ըստ Սարգսյանի, այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ Բաքվի առաջ դրված խնդիրերը չեն կատարվել։ Դասերն այն են, որ պիտի ուշադրություն դարձնեն զինվորի ու սպայի ոգուն, առօրյայի խնդիրները լուծելւ, սպառազինության հարցերին։

12։34 «Հարց է առաջանում՝ միթե չէի կարող կանխատեսել այս օրը Սահմանադրական բարեփոխումների սկզբում, երբ հայտարարում էի, որ նոր մոդելի անցնելու դեպքում վարչապետի պաշտոնի չեմ հավակնի։ Իհարկե կանխատեսում էի․․․ նորից չեմ խոսի հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթի սկզբնամասից։ Ամբիոնում կանգնած է ոչ թե անհատ քաղգործիչ Սերժ Սարգսյանը կամ երրորդ նախագահը․․․ այսօր ելույթ է ունենում խորհրդարանի մեծամասնությունը կազմող ՀՀԿ նախագահը»։

12։31 «Սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմները, երբ չունենալով որևէ պաշտոն, քաղաքական ուժի ղեկավարը կարող է պետական կառավարում իրականացնել։ Դա պատասխանատվությունն իրենից հեռու պահելու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձև», - ասում է նա։

12։26 Խորհրդարանական համակարգում վարչապետը՝ ունենալով առանցքային դերակատարում, այնուայնիվ, չի կարող նույնականացվել կիսանախագահական համակարգի նախագահի հետ, քանի որ մշտապես գտնվում է խորհրդարանի վերահսկողության ներքո և կարող է փոփոխվել քաղաքական պատճառներով, ասում է Սարգսյանը։

12։21 Ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը․ «Չբալանսավորված կառավարման ձևը կարող է հանգեցնել իշխանության թևերի միջև հաասարակշռության խախտման, կառավարման անյարդյունավետության, կոնֆլիկտայնության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասում է երրորդ նախագահը։

12։01 Նիստին գրանցվել է 91 պատգամավոր։