17 ապրիլի 2018 - 13:23 AMT
Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները հակահրդեհային սարքավորումներ ունեն

Երևանում իրականացված ստուգայցերի ընթացքում պարզվել է, որ մայրաքաղաքի դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովված են հակահրդեհային սարքավորումներով, պահպանվում են տեխնիկական անվտանգության նորմերը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերահսկողությունը:

Կրթական հաստատություններում գործում են նաև բուժկետեր, իսկ դեղորայքի ժամկետները մշտապես վերահսկվում են:

Շենքերում առկա են ինչպես տարհանման սխեմաներ, այնպես էլ սլաքներ, որոնցով երեխաներն առավել հեշտությամբ կկողմնորոշվեն արտակարգ իրավիճակների դեպքում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հատկանշական է, որ դպրոցներում և մանկապարտեզներում կազմակերպվում են նաև քաղաքացիական պաշտպանության դասընթացներ, որպեսզի երեխաները պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի: