17 ապրիլի 2018 - 16:06 AMT
Վանաձորում ոստիկանները ցրում են Փոստանջյանի նախաձեռնած երթը

Վանաձորում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախաձեռնությամբ քայլերթ է մեկնարկել Վանաձորում՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ոստիկանները ուժով ցրում են բողոքի ակցիայի մասնակիցներին, հրմշտում նրանց:

Երևանում «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները շարունակում են արհելափակված պահել քաղաքի կենտրոնական փողոցները և պետական գերատեսչությունները: