17 ապրիլի 2018 - 16:22 AMT
Փաշինյան. Սադրիչների մասին տեղեկություններ կան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն ՀՀ նախկին նախագահ Սերժ սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների շարքերում սադրիչների մասին:

Նա ասում է, որ նրանք Սարգսյանի կողմից ուղարկված սադրիչներ են:

«Ոստիկանությունը հայտարարել է, որ հավաքը դադարեցնելու որոշում ունի, սակայն քանի դեռ այն խաղաղ բնույթ ունի, չեն կարող ուժ կիրառել: Սադրիչների միջոցով ուզում են հավաքը դուրս բերել խաղաղ ակցիայի բնույթից», -ասել է Փաշինյանը: