18 ապրիլի 2018 - 00:08 AMT
Փաշինյան․ Մաշտոցի պողոտայում իրադարձությունները սադրանք են

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերն առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Մաշտոցի պողոտայում ընդդիմության երթից հետո տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում մի խումբ դիմակներով երիտասարդներ լուսափորներ են ջարդել և փորձել փակել փողոցն ու ընդհարվել ոստիկանների հետ։

Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր մտնելով նա ասել է, որ, ինչպես զգուշացնում էր, կան սադրիչներ․ իր խոսքերով, մի շարք ՀՀԿ-ականներ փորձել են խմբեր ձևավորել, որոնց գործողությունների նպատակը պիտի լինի ուժի կիրառման առիթ տալը։

«Նրանք, ովքեր բռի պայքարի կողմնակից են, չեն կարող կապ ունենալ մեր շարժման հետ», - նշել է նա։

«Եթե կան քաղաքացիներ, ովքեր թոյուրըմբռման հետևանքով դեպքի վայրում են հայտվնել, կոչ եմ անում անմիջապես հեռանալ այնտեղից», - ընդգծել է պատգամավորը։

Ավելի վաղ, Factor.am հաղրոդմամբ, «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» նախաձեռնությունների երթի ավարտից հետո Թումանյան-Մաշտոց խաչմերուկում դիմակավորված երիտասարդներ սկսեցին ջարդել լուսափորները, հայհոյել վարորդներին և տարբեր իրեր շպրտել ոստիկանական մեքենաների վրա։ Կան տուժածներ։