18 ապրիլի 2018 - 10:23 AMT
Մաշտոցի պողոտայում բախումներից հետո 7 հոգի է բերման ենթարկվել, քրգործ է հարուցվել

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ 7 հոգի է բերման ենթարկվել։

Այս մասին է PanARMENIAN.Net-ին հայտնել ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել՝ նշելով, որ քրգործ է հարուցված, որը նախաքննական մարմնի տիրույթում է գտնվում։

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիրների ցույցի և երթի ավարտից հետո, Մաշտոցի փողոցում մի քանի անհայտ երիտասարդներ սկսել են ջարդել լուսափորներն ու գովազդային վահանակները, հայհոյել վարորդներին ու քարեր նետել ոստիկանների մեքենաների վրա։ Տուժել է մի քանի քաղաքացի։