18 ապրիլի 2018 - 11:59 AMT
ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են Կովկասում ՀՕՊ միավորված համակարգի ուժերի կազմի և միջոցների մասին

ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում ՀՕՊ միավորված համակարգի ուժերի կազմի և միջոցների մասին: Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կողմեց և ուղարկվել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հաստատմանը, գրում է «Կոմերսանտը»:

«Շարունակվում է ՌԴ և Ղրղզստանի, ինչպես նաև ՌԴ և Տաջիկստանի ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգերի ստեղծման մասին փաստաթղթերի համաձայնեցումը»,-ասել է լրագրողներին ՌԴ գլխավոր շտաբի պետ, ՕՏՈւ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

Միավորված համակարգի հիմնական խնդիրները մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում, ինչպես նաև միավորված համակարգի սպառազինության և ռազմատեխնիկայի մշտական պատրաստության ապահովումը: ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: