18 ապրիլի 2018 - 14:34 AMT
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է պաշտոնաթող նախագահի գրասենյակը:

Ապրիլի 17-ին ԱԺ-ում կայացած քվեարկության արդյունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում։ Սարգսյանը հավաքել է 77 կողմ ձայն, դեմ ձայները 17-ն էին:Կողմ են քվեարկել Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները, մի քանի ընդդիմադիր պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը՝ փոխարենը ցույցերի մասնակցելով: