29 մարտի 2008 - 14:48 AMT
Ռուսաստանում տարվա սկզբից սափրագլուխների ձեռքից մահացել է 49 մարդ
Ռուսաստանում տարվա սկզբից սափրագլուխների ձեռքից մահացել է 49 մարդ, քսենոֆոբիայի հողի վրա ավելի քան 80 հարձակում է կատարվել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մոսկովյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Բրոդը: Փաստաբանի խոսքերով, ամենից հաճախ հանցագործությունները կատարվում են մեգապոլիսներում` Մոսկվա եւ Պետերբուրգ: Հիմնականում նրանց զոհ են դառնում Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բնիկները: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքում գործում են մոտ յոթանասուն հազար սափրագլուխներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: