18 ապրիլի 2018 - 17:32 AMT
ՊԲ. Հայկական զինուժի կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչի վիրավորվելու մասին լուրն ապատեղեկատվություն է

Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտնել է ՊԲ լրատվական ծառայությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: