19 ապրիլի 2018 - 14:38 AMT
Էգոյանը չի կարող գալ Հայաստան

«Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին դիմել էր աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Factor.am-ը կապ է հաստատել կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում Փաշինյանի կոչի մասին և արդյոք պատրաստվում է գալ Հայաստան։

«Ցավոք, ես չեմ կարող գալ, քանի որ նախապես ստանձնած մասնագիտական պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող խախտել»,- հայտնել է Էգոյանը:

Երևանում արդեն 7-րդ օրը շարունակվում են բողոքի ցույցերը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում, արգելափակում կառավարական շենքերը, քայլերթով անցնում փողոցներով:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: