Ապրիլի 22-ին Հայաստան է ժամանելու ամերիկացի հայտնի կինոդերասան, երաժիշտ Սթիվեն Սիգալը: Այս մասին հայտնում է «Հրապարակը»:
Նա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նշվում է, որ դերասանը կայցելի նաև Արցախ։
Սիգալը Հայաստան է գալու հոլիվուդյան հայազգի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի անձնական հրավերով։ Դերասանը հայաստանյան այցի ժամանակ կհանդիպի լրագրողներին և անձամբ կպատմի իր այցի նպատակների մասին։