19 ապրիլի 2018 - 17:38 AMT
Ցուցարարները կառավարության շենքի մոտ են. Ներսում Սերժ Սարգսյանը նիստ է վարում (Թարմացվող)

ՀՀ վարչապետ Սերժ Սարգյսանի պաշտոնավորման դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 19-ին երթերով շարժվում են մայրաքաղաքի փողոցներով։ Նրանք այժմ կառավարության շենքի մոտ են, որտեղ ընթանում է Սերժ Սարգսյանի գլխավարությամբ անցկացվող կառավարության նիստը:

17:42 Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել գործադիրի շենքի մոտ: Նրանք խիտ պատնեշներ են կազմել:

17:37 Ոստիկանությունը մեծ քանակությամբ ուժեր է կենտրոնացրել գործադիրի շենքի մոտ: Ոստիկանական ուժերի գործողությունը ղելավարում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: