11:30 դրությամբ բերման է ենթարկվել 65 քաղաքացի:
10:48 Ժամը 10:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 37 քաղաքացի: Այս մասին PanARMENIAN.Net - ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ:
Ցուցարարներն այժմ երկկողմանի փակ են պահում Դավթաշենի կամուրջը: Ոստիկանները պահանջում են Փաշինյանից իր համախոհներին հրահանգել բացել այն: Սակայն Փաշինյանը հնչեցրել է հակառակ կոչերը՝ մեքենաներով արգելափակել ճանապարհը: