20 ապրիլի 2018 - 16:47 AMT
4 նախարար է վերանշանակվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Մեկ այլ հրամանագրով Իգնատի Առաքելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

Իրենց պաշտոններում վերանշանակվել են նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի: