21 ապրիլի 2018 - 11:40 AMT
Դոն Քինգ. Վանես Մարտիրոսյանն ուժեղ կամք ունի ու իսկական հայի պես կպայքարի

Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի և Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) բոլոր վարկածներով, Միջազգային խորհրդատվական միության (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի մենամարտը դիտարժան է լինելու: Այդ մասին հայտարարել է լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը: Այս մասին նա ասել է Boxingnewsonline-ին։

Դոն Քինգը հայտնի է որպես «բռնցքամարտի կնքահայր»: Նա հայտնի է դարձել Մայք Թայսոնի վերելքին ու անկմանը իր մասնակցությամբ և մի շարք հայտնի բռնցքամարտիկների փրոմոութերն է եղել:

«Ոչ ոք չգիտի, թե ինչպես ամեն ինչ կավարտվի: Գոլովկինը հիանալի մարտիկ է, որը 4 գոտի ունի, որին արժանիորեն լավագույնն են համարում: Բայց Վանեսը խիզախ սիրտ ունի և ուժեղ կամք, նա իսկական հայի պես կպայքարի: Վանեսի հաղթելու ձգտումն ու դրան հասնելու կամքը՝ ահա ինչը կդարձնի այդ մենամարտը դժոխային: Դա թեժ մենամար է լինելու, սադրիչ մենամարտ»,-ասել է Դոն Քինգը՝ խոսելով մայիսի 5-ին Կալիֆորնիայում կայանալիք մենամարտի մասին:

Վանես Մարտիրոսյանը ծնվել է 1986-ի մայիսի 1-ին ՀՀ Աբովյան քաղաքում: Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ Վանեսը 4 տարեկան էր: