21 ապրիլի 2018 - 18:35 AMT
Փաշինյան․ Սպասում եմ Արմեն Սարգսյանին Հանրապետության Հրապարակում

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերն առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել երկխոսության և հանդիպման կոչ արած նախագահ Արմեն Սարգսյանին ու առաջարկում է նրան գալ Հանրապետության հրապարակ։

Այս մասին հայտարարել է ինքը Փաշինյանը, մեկնաբանելով Սարգսյանի՝ հանդիպելու առաջարկը։

«Եթե նա հանուն ճգնաժամի պատրաստ է հանդիպել ինձ հետ, սպասում եմ նրան Հանրապետության Հրապարակում», - ասել է նա։

Հանդիպումը կարող է լինել միայն այդ վայրում, շեշտել է Փաշինյանը «Ես հանրահավաքի ներկայացուցիչ եմ, որտե՞ղ հանդիպեմ 60 հոգու»,- ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հայտարարությունն է տարածել Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ, որում հայտնել է պատրաստակամությունը՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով։