21 ապրիլի 2018 - 19:12 AMT
ՊԲ․ Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարը

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

Ինչպես հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի, նշվում է հայտարարությունում։