22 ապրիլի 2018 - 14:15 AMT
Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ, Միրզոյանն ու Միքայելյանը Շենգավիթի բաժնում են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը գտնվում են Շենգավիթի ոստիկանությունում: Այս մասին է հայտնել նրանց կուսակից պատգամավոր Լենա Նազարյանը։

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ, նշել է նա։

Սահմանադրության համաձայն, պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, Սարգսյանն արձագանքել է՝ իրկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը հեռացել։

Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել։