22 ապրիլի 2018 - 17:12 AMT
Օսկանյան. Անընդունելի է ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, պատգամավորների ձերբակալությունը

ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն անընդունելի է որակել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ու բողոքի շարժման մյուս անդամների ձերբակալությունը, ոստիկանության բռնի գործողությունները։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ակնհայտորեն ժողովրդական շարժում է, ուստի իշխանությունների արձագանքն ու գործողությունները պետք է բխեն միայն ժողովրդի, պետության շահից», - ասել է Օսկանյանը:

Ավելի վաղ,ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: