23 ապրիլի 2018 - 10:24 AMT
Փակ է Երևան-Սևան մայրուղին (Թարմացվող)

Ապրիլի 23-ի Երևանի փողոցներում մեկնարկել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Վաղ առավոտից դասադուլ են իրականացնում Երևանի Մ. Հերացու անվան բշժկական համալսարանի ուսանողներտ: Դասադուլ են իրականացնում նաև Երևանի պետական համալսարանի,Բրյուսովի ուսանողները:

13:04 Գեղարքունիքի մարզից բազմաթիվ ցուցարարներ փակել են Երևան-Սևան մայրուղին: Սևանի քաղաքպետը հորդորում էր բնակիչներին բացել մայրուղին:

11:37 Ուսանողները քայլերթով հասել են Գրիգոր Լուսավորիչ փողոց:

10:35 Մի խումբ քաղաքացիներ արգելափակել են Սայաթ-Նավո-Նալբանդյան խաչմերուկը: Նրանց էին միացել նաև մոտակայքում գտնվող բշժկական կենտրոններից մեկի աշխատակիցները:

10:28 Դասադուլին են միացել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:

10:21 Բաղրամյան պողոտայում դասադուլ են իրականացնում դպրոցականները: Ոստիկանների հետ տևական բանակցություններից հետո նրանք քայլերթ են սկսել: