23 ապրիլի 2018 - 13:22 AMT
Մինչև ապրիլի 26-ը ներառյալ տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում`ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-28-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևանում`ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-28-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: