23 ապրիլի 2018 - 14:54 AMT
ՔՊ-ն զինվորներին կոչ է արել անհապաղ լքել ցույցերը

Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը:

Այս մասին է հայտարարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ մեկնաբանելով ապրիլի 23-ին խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից տեղակայման վայրը լքելն ու ցուցարարներին միանալը։

«Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։ Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելի։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին: Բանակի կամ զինվորականների՝ քաղաքական գործընթացներին մասնակցության բացառման համար՝ թե իշխանության կողմից, թե ընդդիմության, պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը», - ասվում է հայտարարությունում։

Ապրիլի 23-ին մայրաքաղաքում ու հանրապետության մարզերում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմահազար բողոքի ցույցերը։