ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանին ներքաղաքական խնդիրների լուծման համար օգնելու վերաբերյալ հիպոթետիկ դատողությունները տեղին չեն:
«Կրեմլի գծով ոչինչ ասել չեմ կարող: Դուք գիտեք, որ նախագահը վերջերս շփումներ է ունեցել, շնորհավորել է իր գործընկերներին ընտրվելու կապակցությամբ: Ուստի նման շփումներ բարձր մակարդակով եղել են, բայց ինչ-որ խորհրդակցություններ՝ չեմ կարող հստակ ասել»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե դիմել է արդյոք Երևանը Մոսկվային խորհրդակցությունների կամ օգնության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պատասխանելով այն հարցին, թե որ դեպքում է Մոսկվան պատրաստ միջամտել իրավիճակին՝ Պեսկովը հակադարձել է. «Ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը, եթե, օրինակ, Հայաստանը օգնություն խնդրի, նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Հիպոթետիկ դատողություններն այստեղ անտեղի են»: