23 ապրիլի 2018 - 15:56 AMT
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է (Թարմացվող)

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանն ազատ են արձակվել Երևանի ձերբակալվածների պահման վայրից։ Մեծ ցնծությամբ Փաշինյանին դիմավորած ցուցարարները, նրա գլխավորությամբ հասել են Հանրապետության հրապարակ:

Հարթակում Նիկոլ Փաշինյանն է: Նա խնդրել է ցուցարարներին իրեն ժամանակ տալ ծանոթանալ վերջին մեկ օրվա զարգացումներին, քանի որ կատարյալ մեկուսացման մեջ է եղել:

Նա ասաց նաև, որ ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք: