23 ապրիլի 2018 - 17:14 AMT
Փաշինյան. Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականին:

«Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի: Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել: Շնորհավորում եմ՝ հաղթակա՛ն ժողովուրդ:Փաշինյան, Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի» , - գրել է նա:

Ավելի վաղ, ՀՀ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հանրային ընդվզման 11-րդ օրը հրաժարական է տվել: