24 ապրիլի 2018 - 10:25 AMT
Թբիլիսիում Ջահերով երթ է անցել

Ապրիլի 23-ին Թբիլիսիում անցել է Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթը սկսվել է Վակե այգու մոտակայքում և ավարտվել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

Երթի մասնակիցները նաև բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դեսպանատան առջև: Դեսպանատան առջև բողոքի ակցիա կիրականցվի նաև ապրիլի 24-ին:

103 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: